Բրիտանացիները հրաժարվել են վճարել Ուկրաինայի համար

Daily Mail-ի ընթերցողներին զայրացրել է գազի գնի հնարավոր թանկացման մասին լուրերը՝ «Հյուսիսային հոսքով» վառելիքի մղումը դադարեցնելու ֆոնին։

Հրատարակչությունը հրապարակել է գազի գնի կանխատեսումը։ Նյութի հեղինակը նշել է, որ «Հյուսիսային հոսքի»-ի դադարեցումից հետո գնանշումները կտրուկ կբարձրանան։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բումերանգի պես վերադարձան մեզ մոտ, իսկ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն ինքնագոլ խփեցին: Ի՞նչ է, իշխանությունները չէի՞ն կարող դա կանխատեսել, – նշել է օգտատերերից մեկը:

«Դու ինչ է, Պուտի՞նն ես, մենք ուղղակի զենք ենք մատակարարում Ուկրաինային, մի քիչ գազ տուր, տղա  ջան»,- հեգնանքով մեկնաբանել է մեկ ուրիշը։

Շատ օգտատերեր նշել են, որ չեն մեղադրում Ռուսաստանին և նախագահ Վլադիմիր Պուտինին էներգետիկ շուկայում առկա իրավիճակի համար։

«Ես Ռուսաստանին չէի մեղադրի, եթե նա ընդհանրապես հրաժարվի առևտուր անել մեզ հետ: Այո, նա մեր կարիքը չունի»,- գրել է մեկ այլ օգտատեր։

«Ես Պուտինին չեմ մեղադրում: Ի՞նչ էին սպասում բոլորը, երբ մենք նրան շանտաժի ենթարկեցինք արևմտյան պատժամիջոցներով: Ի՞նչ էին բոլորն սպասում նրանից։ – վրդովվել է մեկ ուրիշը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆ-ը և ԵՄ-ը ՌԴ-ի այս քայլը գնահատել են իբրև ագրեսիա Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։

Արևմուտքի մի շարք երկրներ նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրյուշևը թվարկել է օպերացիայի նպատակները «Հատուկ օպերացիայի նպատակներն են՝ ուկրաինական նեոնացիստական ռեժիմի կողմից սպասվող ցեղասպանությունից ապահովել մարդկանց պաշտպանությունը, ապառազմականացնել Ուկրաինայի տարածքը, հասնել նրա չեզոք դիրքին, որը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ»։