Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Բաքու է ժամանել

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերն այցելել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։

Այցի շրջանակներում Յաշար Գյուլերը նախատեսում է այցելել Բաքվի Էքսպո կենտրոնում անցկացվող ADEX 2022 ադրբեջանական չորրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդես եւ մի շարք հանդիպումներ ունենալ։