Փաշինյանն ու Պուտինը Վլադիվոստոկում կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում առանձնազրույց կունենան, որի ընթացքում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցեր: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

«Ենթադրվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

ՌԴ-ն շարունակում է համապարփակ աջակցություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման համար: ՌԴ խաղաղապահ զորախումբն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում», – ասել է նա:

Բացի ԼՂ հիմնախնդրից՝ Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, այդ թվում՝ էներգետիկ բնագավառից: