Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ամրապնդեցին ռուբլին, թեև Բայդենը խոստացել էր մոխրացնել այն. The Hill

Ռուսական արժույթն ուժեղացել է արևմտյան պատժամիջոցների ներդրումից հետո, թեև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է այն մոխրացնել, հայտնում է The Hill-ը։

Հրատարակչությունը նշում է, որ ԱՄՆ-ի փորձերը՝ ստիպել Ռուսաստանին նահանջել Ուկրաինայում՝ վնաս պատճառելով ռուսական տնտեսությանը և մեկուսացնելով այն համաշխարհային հարթակում, ոչնչի չեն հանգեցրել։

«Ռուսական արժույթն այսօր ավելի ուժեղ է, քան պատերազմից առաջ, չնայած նախագահ Բայդենի՝ ռուբլին ավերակների վերածելու խոստմանը: Ռուսաստանի էներգակիրների արտահանման եկամուտներն իրականում աճել են նավթի գների բարձրացման և Արևմուտքի՝ պատժամիջոցներին չմիանալու ցանկության պատճառով (ռուսական էներգետիկայի մասով): Պուտինը պերսոնա նոն գրատա է Արևմուտքում, բայց նա հազիվ թե վտարանդի լինի մնացած աշխարհում, ինչի վկայությունն է նոյեմբերին Ինդոնեզիայում G-20 գագաթնաժողովին նրա ծրագրված մասնակցությունը»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ դրա հետևանքով պատժամիջոցները հարվածում են նաև Արևմուտքին. ամերիկացիները պայքարում են գազի և սննդամթերքի թանկացման դեմ, իսկ Եվրոպան բախվում է ոչ միայն ցուրտ ձմռան հեռանկարին, այլև զգալի խափանումներին առանցքային ոլորտներում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։