«Խաղաղություն պայմանագրի» իրավական հիմքով, մեր ձեռքերով կլեգիտիմացվի Արցախի Հանրապետության կազմաքանդումը և ՀՀ մասնատումը

Պետք է հստակ հասկանալ, որ այսպես կոչված «խաղաղություն պայմանագիրը», ըստ էության, հանդիսանալու է հայկական կողմի համար համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ, այսինքն՝ հանդիսանալու է որպես իրավական հիմք, որպեսզի հենց մեր ձեռքերով լեգիտիմացվի Արցախի Հանրապետության կազմաքանդումը և Հայաստանի Հանրապետության մասնատումը։

Կարելի է փաստել, որ «խաղաղություն պայմանագիրը» ոչ թե բացելու է «խաղաղության դարաշրջան», այլ հակառակը` Հայաստանը երաշխավորված ստանալու է մի իրավիճակ, որն անխուսափելի բերելու է Հայաստանի տարածքների կորստի ի օգուտ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի և հանդիսանալու է հիմք ապագա պատերազմի։

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ «խաղաղություն պայմանագիր» կնքելուց հետո Ադրբեջանը ստանձնելու է «թղթով» պարտավորություններ կասեցնել իր հակահայկական նկրտումները, լկտիաբար ստում են և այդ պնդումների հեղինակների ճակատին կարող եք հանգիստ ճպացնել» երկու փաստ․

1-Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ԲԱԶՄԱԹԻՎ  անգամ հայտարարել է, որ իրենց համար առաջնայինը հանդիսանում է ուժի գործոնը և իրենք ոչ մի միջազգային  «փաստաթուղթ» չեն հաշվի առնելու իրենց «պետական» շահերը առաջ մղելու համար։

2- Ադրբեջանը շատ հանգիստ փաստացի չեղարկել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագիրը և խախտել է այդ «փաստաթղթի» գրեթե բոլոր դրույթները և…հանգիստ մարսել է։

Շարունակելի…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից