Չինաստանում կրկին լոքդաուն է

«Զրո քովիդ» քաղաքականության շարունակություն և դեժավյուի սուր զգացում. Չինաստանի Սիչուան նահանգի Չենդու քաղաքի բնակիչները հարկադիր ինքնամեկուսացվել են այն բանից հետո, երբ 20 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում նախիօրեին գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 160 դեպք։

«Եվրանյուզը» գրում է, որ ընտանիքի միայն մեկ անդամ կարող է գնալ մթերային խանութ, դրա համար անհրաժեշտ է ցույց տալ վերջին 24 ժամվա ընթացքում կատարված թեստի բացասական արդյունքը: Շատ ապրանքների գները բարձրացել են։

Իշխանությունները հետաձգել են նաև ուսումնական տարվա մեկնարկը։ Սեպտեմբերի 1-4-ը քաղաքում կատարվում է զանգվածային ՊՇՌ թեստավորում։