Ուկրաինան կորցնում է ևս մեկ եվրոպական դաշնակցի, հայտարարել են Գերմանիայում

Ավստրիան հակված է չեղարկել հակառուսական պատժամիջոցները՝ մոտեցող ցուրտ եղանակի և էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին, գրում է գերմանական Die Welt թերթը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ նման դիրքորոշման կողմնակից են ինչպես ավստրիացիները, այնպես էլ պաշտոնական Վիեննան։

«Ավստրիայում այլևս չկա հստակ մեծամասնություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օգտին: Ձմռանը այս միտումը կարող է սրվել։ Միաժամանակ աճում է աջ ազգայնական ոչ համակարգային ավստրիական ազատության կուսակցության աջակցությունը, որը բարեկամաբար է տրամադրված Պուտինի նկատմամբ»,- նշված է հոդվածում:

Հեղինակն իր կարծիքը հաստատում է հարցման արդյունքներով. նա նշում է, որ ավստրիացիների 40 տոկոսը դեմ է հակառուսական քայլերին։ Ռուսաստանի Դաշնության դեմ խիստ սահմանափակումներից հրաժարվելու միտումը ի հայտ է եկել էներգակիրների գների աճի և բարձր գնաճի ֆոնին։