Երևանում ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար գրասենյակ է բացվել. ներկա է եղել Քրիստինե Գրիգորյանը

«Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ-ի կողմից Երևանում բացվել է նոր գրասենյակ՝ ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար, հայտնում են Հայաստանում Շվեդիայի դեսպանատնից:

«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։

Դեսպան Սվենսոնը ներկա էր բացման արարողությանը` Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության դեսպանների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` ի նշան նախաձեռնության աջակցության»,-նշել են դեսպանությունից: