Մինչ Ջալալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվում, նա Պապիկյանի հետ միջոցառման էր մասնակցում (լուսանկար)

Մինչ Քննչական կոմիտեն պատրաստում էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, 44–օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի վերաբերյալ հաղորդագրությունը, Հարությունյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցում էր ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը։

Պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում Ջալալ Հարությունյանը կանգնած է Սուրեն Պապիկյանի կողքին։ ՔԿ հաղորդագրությունից հետո կայքից լուսանկարները հեռացվել են։