Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող Թենգիզը հայտնաբերվել է Այրումի անցակետում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 01.40-ին, Այրումի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Թենգիզ Ջ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2020 թ. հունվարի 30-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:

Խափանման միջոցը՝ կալանք: