Լեռները չեն սիրում թույլերին․ Սպարտակ Ղարաբաղցյան (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանն է։

*Աշունը հայոց աշխարհի համար բարեբեր ամիս է․ սեպտեմբերի 1-ը գիտության օր է,  Հայաստանից էդ օրերին մագաղաթի հոտ է գալիս։ Հետո գալիս է հոկտեմբերը՝  Թարգմանչաց օրը։ Սեպտեմբերի 2-ը մեր երազանքի մեծ ծննդի օրն է՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը։ Մշակույթ, գիտելիք  և պետականություն․ երկուսն էլ  անքակտելի են, բայց երկուսն էլ այսօր վտանգված են․․․*Բանտված Շուշի, կրակը նետված մի մագաղաթի չափ փրկված Արցախ․․․ Սա միայն Արցախի պետականության կորուստը չէ, սա Հայոց պետականության կորուստն է, որովհետև առանց Արցախի հնարավոր չէ ունենալ ուժեղ Հայաստան, առանց Հայաստանի ուժեղ Արցախ չես ունենա։ Իսկ առանց այս երկուսի հզորության ուժեղ սփյուռք չես ունենա։ Եռամիասնությունը խաթարվել է․․․

*Այսօր մենք կանխելու շատ բան ունեք, որպեսզի 2023-ի սեպտեմբերի 2-ին նման խոսակցություն չունենանք։

*Ես մաշկով, իմ հոգով եմ զգում, թե ի՜նչ է կատարվում․․․

*Արցախից Հայաստան ճանապարհին ձերբակալվում է Արցախի նախագահի խորհրդականը․ զարմանում ես, եթե ձերբակալելու էին,  թող Արցախում ձերբակալեին։  Ասում են՝ ումից շատ ես վախենում՝ միշտ պահիր քո մոտ, կողքիդ։ Այսինքն, ձերբակալվածից (Միքայել Արզումանյանից) այնքան մեծ վախ է ունեցել, որ առիթը բաց չի թողել «փուռը տալու»․․․Սա նախազգուշացում է Արցախի այսօրվա նախագահիկին ու մյուսներին,  որոնք ճանապարհ են անցել,  ներդրում են ունեցել, բայց այսօր մի փոր հացի համար նրա շուրջն են հավաքվել․․․

*Սկսվում է  քավության նոխազների փնտրտուքը․․․

*Իշխանափոխությունից հետո կգա դավաճանների պատասխանատվության ժամանակը․․․

*Էս հոգեվարքի մեջ գտնվողին մենք նոյեմբերի 9-ին հոգեդարձ արինք, չթողեցինք իր բնական մահով մահանա, էդ բունկեր ասածն իր համար դագաղ էր, բայց մենք ընտրություններով հոգեդարձ արինք սրան․․․

*ուժեղ գերդաստաններով է պայմանավորված ազգի ուժեղությունը․ սրանք հակագերդաստան են ստեղծել՝ անհայրենիքների գերդաստան, ինչն ավելի վտանգավոր է։ Որովհետև իրական գերդաստան ունեցողը խիղճ ունի, պատմություն ունի, իսկ անբարոների էս բոլուկին գերդաստան չես կարող անվանել․․․

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։