Պարզվելու է, որ ինքը ոչ մի առնչություն չունի. Լևոն Մնացականյանը` Միքայել Արզումանյանի մասին

«Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել»,- այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Շուշին հանձնելու մեջ մեղադրվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:

«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվելու է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա:

Սղնախի օպերացիայի տապալման մասին հարցին Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է, դուք գիտեք՝ ով, հարցերն ուղղեք իրեն»,-ասաց նա: