Անառողջ, աբսուրդային մտածողություն է տիրում Հայաստանում

Ռուսաստանի քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանի հրաժարվելը համարում եմ իր անձնական գործը, ինչն ինձ չի վերաբերում ու այդ առումով կարծիք հայտնել չեմ ցանկանում, սակայն ինձ հետաքրքրում է դրա վերաբերյալ հանրային անառողջ արձագանքը։

Մարդիկ իրենց մեծ ինտելեկտ են ցուցադրում, ասելով, որ Վարդանյանն ոչ թե հայրենասիրության, այլ անձնական շահի համար է հրաժարվում Ռուսաստանի քաղաքացիությունից։

  1. Նախ, գոյություն ունի անմեղության կանխավարկած նման ենթադրությունների համար, առավել եւս որ դա անձնական որոշում է ու կապ չունի հանրային հետաքրքրությունների հետ։
  2. Ենթադրենք, որ պատճառն անձնական շահն է ու մարդն իր հայրենիքն է վերադարձել սանկցիաներից խուսափելու համար։

Այստեղ հետաքրքիր է Իսրայելի օրինակը, որը հրեա լինելը շահավետ դարձնելու համար աշխարհի բոլոր հրեաներին պարտադիր կերպով շնորհում է քաղաքացիություն, անգամ ամենավերջին հանցագործներին, ու պաշտպանում է նրանց, որովհետև հրեա են, իսկ Իսրայելը բոլոր հրեաների հանգրվանն է եւ որ պետությունը կանգնած է ցանկացած ծագումով հրեայի մեջքին։ Դրանով հրեա լինելը դարձնում է նաև շահավետ, ու ինչ, արդյոք վատ արդյունքներ ունեն դրանով, կամ ինչու պետք է անձնական շահ չունենաս քո երկրի քաղաքացիությունից։

Անառողջ, աբսուրդային մտածողություն է տիրում Հայաստանում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից