Իրանի արձագանքը ԳՀՀԾ-ի առաջարկներին հուսադրող չէ․ ԱՄՆ

ԱՄՆ-ը ստացել և ուսումնասիրում է Իրանի պատասխանը Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ առաջարկներին, և դա բոլորովին հուսադրող չէ, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին կառուցողական պատասխան է ուղարկել միջուկային գործարքը վերականգնելու ԱՄՆ առաջարկներին։

«Մենք ուսումնասիրում ենք Իրանի պատասխանը: Գլխավորը, որ պետք է ասել, այն է, որ դա ամենևին էլ հուսադրող չէ»,- Politico-ն մեջբերել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը: