Շոլցը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունները շարունակելու մտադրության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Շոլցը հայտարարել է Էսենում քաղաքացիների հետ հանդիպմանը։

«Ես հանդիպել եմ Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում՝ երկար սեղանի շուրջ։ Ես նրա հետ բազմիցս խոսել եմ հեռախոսով։ Եվ ես հստակ ասում եմ, որ կշարունակեմ դա անել»,- Շոլցի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Օլաֆ Շոլցը կոչ էր արել ընդլայնել Եվրոպական միությունը՝ ներառելով Արևմտյան Բալկանները, Ուկրաինան և Մոլդովան, իսկ ավելի ուշ՝ Վրաստանը։ Իսկ ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ը շուտով լուրջ մարտահրավերների կբախվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով։