ԵՄ 13 երկրներ ամբողջությամբ կամ մասամբ կտրված են ռուսական գազից․ Եվրահանձնաժողով

Եվրամիության 13 երկրներ ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել են Ռուսաստանից գազի մատակարարումները։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում էներգետիկայի հարցերով Եվրոպական հանձնաժողովի տնօրինության ղեկավարի տեղակալը։

«Տասներեք երկիր մասամբ կամ ամբողջությամբ կտրված է ռուսական գազից»,- ասել է նա։

Ըստ ԵՀ տնօրինության ղեկավարի տեղակալի՝ գազի մատակարարման ընդհատումների վտանգը «շատ ուժեղ է և նույնիսկ ավելի ուժեղ է դառնում»։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ գազի պահեստարանների համալրվածության մակարդակը 80 տոկոսի է հասել։