Ամերիկացի սպան պատմել է, թե ով է ղեկավարում Զելենսկուն

ԱՄՆ-ը տեմպ է հաղորդում Ուկրաինայի իրադարձություններին, և հենց Վաշինգտոնն է կանգնած Վլադիմիր Զելենսկու հետևում»,- Judging Freedom յութուբյան ալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը։

«Ռուսաստանը ճիշտ է կարծում, որ ԱՄՆ-ն է կանգնած ամեն ինչի հետևում… Իրականում Վաշինգտոնն է Արևմուտքում իրավիճակ սահմանում։  Վաշինգտոնը կանգնած է Զելենսկու թիկունքում։ Վաշինգտոնը Զելենսկուն ասում է, որ շարունակի կռվել»,- նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդականը։

Մաքգրեգորը կարծում է, որ ԱՄՆ-ը խաթարում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը, և եթե ուկրաինացիները ցանկանան ամեն ինչ լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, Վաշինգտոնը թույլ չի տա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։