Կունենանք 8 պետական բուհ, որոնք էլ կտեղափոխվեն Աշտարակ` ակադեմիական քաղաք. Փաշինյան

Կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միավորվող և նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։ Բարձրագույն կրթության ոլորտը բարեփոխումների կարիք ունի։ Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում 8 պետական բուհ կլինի։ Դրանք, ըստ Փաշինյանի, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին։