Վեդիում ընդհարում է եղել հայերի և թուրք զբոսաշրջիկների միջև

Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», – հայտնեցին ՔԿ-ից՝ նշելով, որ նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ երեկ՝ օգոստոսի 31-ին, Վեդի քաղաք ժամանած թուրքերը հարբել են ու հայհոյել հայերին։ Ականատեսների վկայությամբ` թուրք կինը փորձել է Վեդիի կենտրոնում իր երկրի դրոշը բարձրացնել, ինչն էլ արժանանացել է տեղում հավաքված հայերի զայրույթին և բախման պատճառ դարձել։