Պատրաստ եղեք՝ Ձեր ունեցած ամենահզոր զենքը՝ գիտելիքը ծառայեցնել հանուն վաղվա օրվա

Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր սեպտեմբերի մեկն է՝ գիտության և դպրության օրը:

Գիտելիքը հզորագույն ռեսուրս է, որի համար քաղաքակիրթ աշխարհում համառ պայքար է ընթանում: Գիտելիքը հնարավորություն է տալիս մարդուն գերմարդ զգալ, իսկ դրա պակասը հանգեցնում է հոգևոր թշվառության:

Մեր երկրի վաղվա օրը կառուցելու են մարդիկ՝ ովքեր ճիշտ են կարողանում գնահատել գիտելիքի կարևորությունը: Այսօրվա աշակերտները, ուսանողները հնարավորություն կունենան ստեղծել և ապրել իրեց երազած անկախ Հայաստանում և հզորացած Արցախում:

Հարգելի՜ աշակերտներ, ուսանողներ, շարունակեք կրթվել, ինքնակրթվել և զարգանալ: Ապրե’ք, երազանքներով և մեր երկիրը օրըստօրե ավելի լավը դարձնելու սուրբ տենչով: Պատրաստ եղեք՝ Ձեր ունեցած ամենահզոր զենքը՝ գիտելիքը ծառայեցնել հանուն վաղվա օրվա:

ՀՀԿ ՈՒԿ նախագահ Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից