Ինչո՞ւ Միքայել Արզումանյանին և ոչ Ջալալ Հարությունյանին, ում օրոք եղավ Հադրութի հանձնումը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

«Ես պատերազմի ժամանակ տեսա համատարած հանձնում հենց հոկտեմբերի սկզբից։ Բայց մեր ձայնը չէր լսվում, փոխարենը լսվում էր՝ «հաղթում ենք» կեղծ հայտարարությունը։ Չգիտեմ ինչո՞ւ են Միքայել Արզումանյանին բերման ենթարկել․․․ Բոլորը պետք է խոսեն, պատմեն, քանի դեռ չեն խոսում․․․

Ինչո՞ւ միայն Միքայել Արզումանյանը, իսկ ո՞ւր է Ջալալ Հարությունյանը։ Ամեն ինչ արդյո՞ք չի սկսվել Ջալալ Հարությունյանից, չէ՞ որ Հադրութի հանձնումը եղել է հենց Ջալալ Հարությունյանի օրոք, երբ հնչած բոլոր հրամանների արդյունքում մենք կորցրինք Ցորի հերոս տղաներին,  73 ժամկետային զինժառայողներին, որոնց Հադրութի ճանապարհին ոչնչացրեց թշնամին։

Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չկան։ Բայց այդ հարցերի  պատասխանները չեն տրվելու այս իշխանության օրոք․․․ Արդարացված չեն կարող լինել այն մարդիկ, ովքեր չեն խոսում, բոլորը մեղավոր են, քանի դեռ չեն խոսել ու չեն պատմել․․․»։