Աշխատանքը փաթեթային լուծում է ներառում․ Զախարովան՝ Երևանի և Բաքվի տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին

Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ աշխատանքը փաթեթային լուծում է ներառում կոնկրետ երթուղիների մասով։

«Դրանք պետք է հիմնված լինեն ինքնիշխանության և Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ հարգանքի սկզբունքների վրա, աշխատեն տարածաշրջանի անվտանգության և տնտեսական բարեկեցության համար»,- ասել է Զախարովան։