Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն․ պաշտպանական խումբ

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջնորդների հարցումները շարունակվում են:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել միջազգային համագործակցությամբ Հայաստանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ ներկայացրել են Չալաբյանի գործով իրավիճակն ու ապօրինությունների ցանկը: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը և նրա կինը` Անահիտ Ադամյանը, ԱՄՆ պետդեպի «Էդմունդ Մասքի» կրթական ծրագրի շրջանավարտներ են, Չալաբյանը կառավարման մագիստրոսի կոչում ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: