Այսօր Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր պետական և քաղաքական գործիչ, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի և Արցախի վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։

LIVEnews.am-ի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանին, քաջառողջություն և արևշատություն մաղթում։

Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը

Ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին Ստեփանակերտ քաղաքում:

Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում:

1972-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1982 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

1971 թ.՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ

1980թ.-ից  տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում:

1989 և 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ:

1991թ. դեկտեմբերի 28-ին  Ստեփանակերտի թիվ 11 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1988թ. փետրվարից  եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը:

1992թ. օգոստոսից  ստանձնել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը:

1994 թ. դեկտեմբերի  24-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով ընտրվել է ԼՂՀ նախագահ:

1997թ. մարտի 20 -ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

1998թ. մարտի 30 -ին արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:

2003 – 2008թթ.՝  Հայաստանի Հանրապետության նախագահ։

2009 թ.-ից ՝ «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։

Ունի Արցախի հերոսի կոչում:

Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 113 հրամանագիր 02.09.1999թ.), «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 29 հրամանագիր 31.03.2008թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 115 հրամանագիր 08.05.2004թ.), «Պատվո լեգեոնի» շքանշանով (Ֆրանսիա), Պատվո Շքանշանով (ՄՕԿ):