Այսօր Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի տարեդարձն է

Այսօր քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀ զինված ուժերի գեներալ-գնդապետ Բակո Սահակյանի տարեդարձն է։

LIVEnews.am-ի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է, ուժ և կորով, քաջառողջություն և արևշատություն մաղթում Արցախի նվիրյալ զավակին։

Բակո Սահակյանի կենսագրությունը

Ծնվել է 1960 թ. օգոստոսի 30ին Ստեփանակերտ քաղաքում:

1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1978-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում` որպես քարջարդ բանվոր:

1983-1987թթ.՝ հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղի վարպետ-ռեստավրատոր

1987-1990թթ.՝ մատակարարման մարզային վարչության մատակարար

1988թ.  Արցախյան շարժման առաջամարտիկներից է:

1990թ.  ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերում:

1991թ. դեկտեմբերի 28-ին  Շուշիի թիվ 69 ընտրատարածքից ընտրվել է առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1993թթ.՝ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի տեղակալ:

1993-1995թթ.՝ ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ:

1995-1996թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ:

1996-1997թթ.՝ ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ

1997-1999թթ.՝  ՀՀ  ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի օգնական

1999-2001թթ.՝ ԼՂՀ ներքին գործերի նախարար

2001 -2007թթ.՝ ԼՂՀ  ազգային անվտանգության պետվարչության պետ, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

2007թ. սեպտեմբերի 7-ից ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:

ՌԴ անվտանգության, պաշտպանության և օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 182 հրամանագիր 01.09.2000թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 304 հրամանագիր 08.05.2002թ.), ՌԴ «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ՀՀ «Վազգեն Սարգսյան» և այլ մեդալներով: