Անկարան պնդում է՝ Հունաստանը ձգտում է հակամարտություն ստեղծել Թուրքիայի և Արևմուտքի միջև

Թուրք փորձագետները կարծում են, որ Հունաստանը ձգտում է հակամարտություն սկսել Անկարայի և Արևմուտքի միջև՝ ստիպելով Թուրքիային ակտիվացնել С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը: Հղում անելով  Yeni Şafak թուրքական թերթին՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՍիԷնԷն –Թուրք»-ը կիրակի օրը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ հունական կողմը С-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է օգտագործել՝ թուրքական F-16-ներ գրավելու և ուղեկցելու համար։ Ինչպես հաղորդվում է, այս դրվագը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թուրքական ինքնաթիռները գտնվում էին Հռոդոսից արևմուտք՝ մոտ երեք կիլոմետր բարձրության վրա։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ չնայած այս թշնամական գործողություններին, ինքնաթիռները կատարել են իրենց ծրագրած խնդիրները և ապահով վերադարձել իրենց բազաները։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները կտրականապես հերքել են Թուրքիայի այն պնդումները, թե Աթենքն իր С-300-ները Կրետեում տեղակայել է թուրքական F-16-ների դեմ։

«Փորձագետների կարծիքով, Հունաստանը լարվածության է ձգտում, քանի որ դժգոհ է, որ Անկարան դառնում է ավելի ու ավելի ակնառու համաշխարհային խաղացող: Աթենքի նպատակը կա՛մ պատերազմ սկսելն է, կա՛մ հակամարտություն ստեղծելը Թուրքիայի և Արևմուտքի միջև՝ ստիպելով Անկարային ակտիվացնել С-400-ը»,- գրում է հրատարակչությունը։

Պաշտոնաթող բրիգադային գեներալ, դոցենտ դոկտոր Ֆահրի Էրենելն ընդգծել է, թե լարվածություն ստեղծելով՝ «Հունաստանը ցանկանում է սաբոտաժի ենթարկել Թուրքիայի վաստակը համաշխարհային դիվանագիտության մեջ», հատկապես ուկրաինական հակամարտության ժամանակ։

«Հունաստանը տպավորություն կստեղծի, որ Թուրքիան խաղաղ չէ, նա պատերազմ է ուզում՝ հնարավոր պատասխանով Թուրքիային ծուղակ գցելով: Իհարկե, պարզ է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցություն կա»,- փորձագետի խոսքերն է մեջբերում թերթը։

Հայտարարելով, թե Հունաստանի կողմից С-300 -ի օգտագործումը Թուրքիային իրավունք է տալիս գործի դնել С-400-ը՝ Էրենելը նշել է, որ չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, երբ ՆԱՏՕ-ի մի երկիր կարող է օգտագործել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը, իսկ մյուսը՝ ոչ։

«Շատ լավ քայլ կլիներ ակտիվացնել С-400-ները՝ ի պատասխան հետապնդումների: Ավելին, С-400-ներն ունեն շատ ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ՝ տարբեր կետեր շտկելու ունակության առումով: Սա կամրապնդի Թուրքիայի դիրքերը Հունաստանի դեմ»,- կարծում է թուրք փորձագետը։