Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան – Ալիև չորրորդ հանդիպմանն ընդառաջ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր՝ օգոստոսի 30-ին, հեռախոսազրույցներ է ունեցել երկու կողմերի հետ։

«Նախապատրաստական զանգեր այսօր՝ վաղը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված 4-րդ հանդիպումից առաջ», – գրել է Միշելը «Թվիթերում»: