Միքայել Արզումանյանը ձերբակալվել է

ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։

Politik.am հայտնել է, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գալու ճանապարհին։ Նա բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։

Այլ մանրամասներ չի հաջողվել պարզել։