Ամենաաբսուրդային բանն այն է, որ բոլորը վաղուց հասկացել են 2018թ․ նիկոլական շարժման ողջ խաբկանքը, բայց ընկած էլի նոր փրկիչ են փնտրում

Ամենաաբսուրդային բանն այն է, որ բոլորը վաղուց հասկացել են 2018թ նիկոլական շարժման ողջ խաբկանքը, բայց ընկած էլի նոր փրկիչ են փնտրում։

Լավ էս չորս տարին ձեզ պարզ ցույց տվեց չէ՞, որ ձեզ խաբեցին, մոլորեցրեցին, էն ինչի համար իբր իշխանության էին գալիս արեցին լրիվ հակառակը, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուց հետո երկիրը գնաց ավելի վատ և ծանր իրավիճակ:

Եվ փաստացի տեսաք չէ՞, որ հենց Սերժ Սարգսյանը չէր թողնում, որ էս վիճակին հասնեք, դրա համար էլ կազմակերպեցին 2018թ․: Բա էլ ինչի՞ համար եք նոր փրկիչներ փնտրում: Փաստորեն ստացվում է, անարդար կերպով հեռացված նախագահին ով 10 տարի կարողացավ կայուն պահել երկիրը և զարգացնել մի կողմ թողնելով գնում եք հիմա էլ մտածում ում՞ բերեք իշխանության,իրոք աբսուրդ է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից