Ուժեղացված ծառայություն՝ մարզերում․ հայտնաբերվել է 3610 խախտում (տեսանյութ)

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 22-ից 29-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3610 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 41 տրանսպորտային միջոց։

Ոստիկանության տեղեկացմամբ, հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 100-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Բացի դրանից՝ 10 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։