Իրանի և ՌԴ ԱԳ նախարարությունները փոխանակել են համապարփակ համագործակցության համաձայնագրի նախագծերը

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները փոխանակել են երկու երկրների միջև համագործակցության երկարաժամկետ համապարփակ համաձայնագրի նախագծեր։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։

«Ռուսաստանի և Իրանի միջև կա համապարփակ համագործակցության ծրագիր, որի սկզբնական տեքստը փոխանակվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև: Կարծում եմ, որ մենք շուտով կանցնենք այս ուղղությամբ վերջնական փուլին»,-ասել է նա։