Շարունակելու ենք օգնել Երևանին իր պաշտպանունակության և սահմանային անվտանգության գործում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել.

«Անցած ժամանակաշրջանն ապացուցեց, որ Մոսկվա-Երևան կապերի ամրապնդումը ծառայում է «մեր ժողովուրդների կենսական շահերին» և «կայունությանը Հարավային Կովկասում»։

Մենք վճռական ենք շարունակելու օգնել Երևանին իր պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման գործում՝ կարգավորելով հարաբերությունները հարևանների հետ առանցքային դաշնակցի դիրքերից։

Տարածաշրջանում կայունության ուղին անցնում է 2020-2021 թվականների եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանմամբ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոնը»։