ԿԳՄՍՆ-ը հայտնել է, թե ովքեր կարող են օգտվել եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել իրենց հաճախ ուղղվող «Ովքե՞ր կարող են օգտվել եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից» հարցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտային հարկի հաշվին, եթե նրանք առկա ուսուցմամբ սովորում են ՀՀ հավատարմագրված բարձրագույն ուսհաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտություններով, որոնց ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ»: