Ստեփանակերտում հրդեհ է ծագել թթվածնային սարքավորումների արտադրամասում․ լրացված

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ-փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։

«Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- նշված է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը տեղեկացրել էր, որ Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից պայթուն է առաջացել։