Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում։ Այս մասին տեղեկացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև սա երկրորդն հանդիպումն է լինելու։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24–ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին՝ Երասխում։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։