Գերմանիայում բացահայտել են Ուկրաինայի ճակատագրի մասին «դառը ճշմարտությունը»

Ուկրաինան պետք է ընդունի «դառը ճշմարտությունը» մոտ ապագայում Դոնբասի կորստի և Խերսոնի վրա հակահարձակման փորձերի անիմաստ լինելու մասին։ Այս մասին գրել է գերմանական Welt թերթի մեկնաբան Քրիստոֆ Շիլցը։

Նրա կարծիքով, վեց ամիս տևած ռազմական գործողություններից հետո Կիևում ամեն ինչ «այնքան էլ լավ չի ընթանում»։

«Ուկրաինան շուտով կկորցնի Դոնբասի արևելքը։ Հարավի մեծ մասն արդեն ռուսների ձեռքում է։ Այժմ նշաններ չկան, որ տեսանելի ապագայում իրավիճակը կարող է փոխվել»,- նշել է Շիլցը։

Հոդվածի հեղինակի կարծիքով, գալիք ձմեռը Ուկրաինային սննդի և էներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են սպասում։

«Հակահարձակումը, որը Կիևը հայտարարեց մայիսի վերջին Խերսոնի մարզում, որը չափազանց կարևոր էր ապագայում Օդեսայի կորուստը կանխելու և դեպի Սև ծով ելքը պահպանելու համար, չի կայանա, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը հիմա ի վիճակի չեն, դա գիտակցելը դառն է»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։