Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:

Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ տեղեկացնելով, որ հանդիպմանը կքննարկվեն այն նույն հարցերը, որոնք մինչ այս Բրյուսելում եղել են քննարկման առարկա: