Մենք պատերազմի ճանապարհին ենք. ԵԽ-ը չի աջակցել Ուկրաինայի օգնության նոր ձևաչափին

Եվրամիության կողմից Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների համար ուսումնական առաքելության ստեղծումը կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ բախման, կարծում է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Թիերի Մարիանին։

«Մենք պատերազմի ճանապարհին ենք… բայց ոչ ոք չի ուզում դա բարձրաձայնել»,- գրել է նա «Թվիթերում»։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի զինված ուժերի համար ԵՄ ուսումնական առաքելության ստեղծման մասին՝ Ուկրաինայի հարևան երկրներից մեկի տարածքում։

Մարիանին հիշեցրել է, որ նմանատիպ սցենարով Միացյալ Նահանգները ներքաշվեց Վիետնամի պատերազմի մեջ: Նա նշել է, որ 1959 թվականի մայիսին ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը սկսեց ռազմական խորհրդատուներ ուղարկել Վիետնամ, ինչը վերածվեց երկիր զորքերի պաշտոնական մուտքի: