Բավականին հետաքրքիր տեղեկություններ են պտտվում օգոստոսի վերջին ակնկալվող Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ

Բավականին հետաքրքիր տեղեկություններ են պտտվում օգոստոսի վերջին ակնկալվող Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ։

Հիշեցնեմ, որ դեռևս հուլիսին տեղեկատվական դաշտում հայտնվեցին տեղեկություններ, որ օգոստոսի վերջին նախատեսվում է Պուտին-Ալիև-Փաշինյան եռյակի հանդիպումը Մոսկվայում։

Հայկական ԱԳՆ-ը երեկ ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկությունը, բայց այսօր տեղեկատվական դաշտում հայտնվեց մի ուրիշ վարկած, ըստ որի հանդիպումը կայանալու է Բրյուսելում արդեն ԵԽ նախագահ Շառլ Միշել-Ալիև-Փաշինյան ֆորմատով։

Հաշվի առնելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև խորացող առճակատման հանգամանքը և եվրոպացիների ջանքերը ամրապնդվել մեր տարածաշրջանում, այս վարկածը դժվար թե դիտվի որպես շարքային նորություն։

Ինչևիցե, պետք է հաստատ ֆիքսել, որ թուրք-ադրբեջանական ոհմակը միանշանակ փորձելու է Հայաստանից «քերել» նորանոր զիջումներ, Սյունիքի «միջանցքի» և Արցախի լիակատար զինաթափման տեսքով։

Ակնհայտ է, որ թուրքերը և ադրբեջանցիները փուլ առ փուլ ձգտելու են Արցախի ապամոնտաժման և Հայաստանի մասնատման գործընթացը առավելագույնս արագացնել, քանզի իրականում ժամանակը աշխատում է իրենց դեմ և, ցավոք, Հայաստանի իշխանությունները իրենց թրքահաճո «խաղաղության դարաշրջան» հակահայկական կոնցեպտի ներքո ուղղակի չունեն մեխանիզմ կանխել Հայաստանի և Արցախի գլխին կախված գոյաբանական վտանգները։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից