Ընդդիմությունը պետք է հայտարարի վարչապետի իր թեկնածուի անունն ու սկսի Նիկոլի վռնդման գործընթացը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։

Մեր երկիը ապրում է աղետալի, ողբերգական օրեր. 2018-ից սկսված գահավիժումը, այս աղետալի ընթացքը կանգ չի առնում: Շարունակվում է արյունոտ պատերազմով սկսված հայրենզրկումը` Բերձոր, Աղավնո, Սուս հայկական գյուղերն արդեն հայաթափվել են ու պատրաստվում է դրանց հանձնումը Ադրբեջանին:

Դրա հետ մեկտեղ` փլուզումներ, պայթյուններ Երևանի կենտրոնում ու նորից զոհեր…

Այս իրավիճակը կանգ չի առնելու, քանի դեռ իշխանության ղեկին այս աղետաբեր թիմն է, որի քաղաքականության հիմքում հակահայկականությունն է։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, որը երեկ՝ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարելիցի օրը,  կազմակերպել էր Գերագույն Խորհրդի խորհրդանշական նիստ, իսկ հետո քաղաքացիներին հրավիրեց Հանրապետության հրապարակ հանրահավաքի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հայտարարեց․ «Պետք է գետնին դնել բոլորիս շահերը ու բարձրացնել մեկ դրոշ` Հայաստանի Հանրապետության պետական դրոշը ու առաջնորդվել միայն մեկ շահով` Հայաստանի Հանրապետության պետական շահով»:

Հյուրս այսօր Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։