Ռուս խաղաղապահները ապամոնտաժում են Բերձորում տեղադրված իրենց անցակետերը

Ռուս խաղաղապահները ապամոնտաժում են Լաչինի միջանցքում  տեղադրված իրենց անցակետերը, շինությունները, որտեղ ապրում էին ռուս զինծառայողները և  պատրաստվում են վերատեղաբաշխման։ Այս մասին  գրում է АПА-ն՝ հրապարակելով նաև տեսանյութ։ Հայտնում է «Փաստինֆոն» Խաղաղապահները տեղափոխվում են Լաչինի շրջակայքում Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհ, որտեղ շարունակելու են ծառայել։

Սպասվում է, որ օգոստոսի 25-ին Լաչին քաղաքը, ինչպես նաև Աղավնո և Սուս գյուղերը կանցնեն Բաքվի վերահսկողության տակ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ նոր ճանապարհի վրա ռուս խաղաղապահները գործելու են ժամանակավորապես։