«Ողջույն Հայաստանին» բանաստեղծությունների գիրքը՝ իրանցիների և հայերի բարեկամության հռչակագիրն է

Իրանցի Աբբաս Էղբալ Մեհրանի գրչին պատկանող «Ողջույն Հայաստանին» բանաստեղծությունների ժողովածուն գրվել է երկու տարվա ընթացքում և ներառում է 20 բանաստեղծություններ, որոնք արտացոլում են հայերի հերոսական ոգին և գիտական, մշակութային ու արվեստի ոլորտում առաջատար լինելը: Գրում է «Փարս թդեյը» Գրքում նաև մեծարվել են հայ մեծանուն դեմքեր:

Գրքի նախաբանում հեղինակը գրել է. «Բանաստեղծությունները գրելու միտքը ծագել է Սպահանի Նոր Ջուղայում գտնվող  Վանք եկեղեցի կատարած իմ այցելությունից և հայոց պատմությունն ու այս սիրելի ու հարուստ մշակույթի տեր ժողովրդի մեծ ողբերգությունները ուսումնասիրելուց հետո, որոնք իմ սիրտը լցրել են ցավով և վշտով։

Եթե ​​այսօր Սպահանը հայտնի է որպես աշխարհի կեսը, ապա վստահաբար հայերի ազդեցությունը պատմական ու գեղեցիկ այս քաղաքի շքեղության մեջ շատ գունեղ է։ Ջուղան հայերի և իրանցիների բարեկամության և խաղաղ կյանքի, ինչպես նաև այս երկու ժողովուրդների միջև փոխվստահության խորհրդանիշն է։ Իրանի աշխարհագրական տարածքում բազմաթիվ եկեղեցիների առկայությունը նույնպես երկու ժողովուրդների ազատության և խորը բարեկամության նշան է»։

Բանաստեղծ Աբբաս Էղբալ Մեհրանը երախտագիտություն է հայտնել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրոֆ. Արսեն Ավագյանին՝ իր ցուցաբերած հովանավորության համար և գիրքը նվիրել է Հայաստանի ժողովրդին: