ԱՄՆ-ը այլևս չի հավատում Կիևի լիակատար հաղթանակին և վախենում է էսկալացիայից՝ կապված զենքի մատակարարման հետ. «Հիլ»

ԱՄՆ-ը այլևս չի հավատում Ուկրաինայի «լիակատար հաղթանակին» և վախենում է էսկալացիայից՝ բարձր տեխնոլոգիական զենքի մատակարարման պատճառով, գրում է պետքարտուղարի տեղակալի գլոբալ հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Մենինգը Hill ամսագրի հոդվածում։

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը Չինաստանի նկատմամբ ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում, սակայն չի համարձակվում անմիջականորեն միջամտել ռուսական հատուկ գործողությանը։

«ԱՄՆ-ի քաղաքականությունն ուկրաինական հակամարտության նկատմամբ ավելի զգույշ է. այն ենթադրում է դաշնակիցների միավորում, ռազմական տեխնիկայի տրամադրում, անձնակազմի վերապատրաստում, բայց բացառում է ուղղակի ռազմական միջամտությունը»,- նշել է Մենինգը։

Ամերիկացի նախկին պաշտոնյան նշել է, որ, ի տարբերություն Թայվանի շուրջ իրավիճակին, ԱՄՆ-ը պաշտպանական պարտավորություններ չունի Կիևի նկատմամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։