Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – գրել էր Ռուբինյանը Twitter-ում։

Արձագանքելով Ռուբինյանի ցավակցությանը՝ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել. «Շնորհակալություն Ձեր անկեղծ և շատ գնահատելի ցավակցական խոսքերի համար, հարգելի՛ պարոն փոխխոսնակ»։