Շոլցը վստահեցրել է Պուտինին, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առնվազն 30 տարի

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն չի սպառնում Ռուսաստանին, գրում է Die Welt թերթը։

Շոլցն ընդգծել է, որ Պուտինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ Կանցլերի խոսքով, նա վստահեցրել է Ռուսաստանի ղեկավարին, որ դա տեղի չի ունենա առաջիկա 30 տարում։

Ընդ որում, Շոլցը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այս խոսակցությունը։ Նախքան հատուկ գործողության մեկնարկը Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը Պուտինի հետ զրուցել էր դեկտեմբերի 21-ին, իսկ փետրվարի 15-ին ժամանել է Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը։