Խնդրում եմ ժամանակավոր տեղադրել մեծ աղբամաններ

Խնդրում եմ Երևանի քաղաքապետարանին` օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակի տարբեր անկյուններում և մերձակա հատվածներում տեղադրել ժամանակավոր մեծ աղբամաններ` մարդկանց մոտ եղած ջրերի դատարկ շշերը և այլ տիպի աղբի մնացորդները նետելու, քաղաքը չաղտոտելու նպատակով։

Առաջարկում եմ հարցը քննարկել օգոստոսի 22-ի գործավարա-կարգադրական խորհրդակցության ժամանակ։

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից