Բրիտանացի զինվորականներին կոչ են արել հարազատներին նախապատրաստել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին

Բրիտանացի զինվորականները պետք է նախազգուշացնեն իրենց ընտանիքներին, որ նրանց կարող են պատերազմ ուղարկել Ռուսաստանի դեմ: Այս մասին բրիտանական բանակի Soldier պաշտոնական ամսագրում հայտարարել է սպա Փոլ Քարնին:

«Խնդրում եմ, դուք (զինվորական անձնակազմը) նրանց (հարազատների) հետ քննարկեք հնարավոր տեղակայումը հենց հիմա»,- զինվորականի խոսքերը  մեջբերում է հրատարակչությունը:

Քարնին նաև հորդորել է զինվորականներին գտնել սոցիալական ապահովության բաժինների և քահանաների հեռախոսներ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ավելի վաղ պատասխանելով Ռուսաստանի հետ «պատերազմի» պատրաստվելու հնարավորության մասին հարցին, հյատարարել էր, թե չի կարծում, որ դրան կհասնի։ Ջոնսոնը պնդել է, թե ՆԱՏՕ-ի երկրները միայն օգնում են Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իրեն։

Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի օրինական թիրախ կդառնա։ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքից զենք մղելը չի ​​նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։