Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը, որոնք այսօր և առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին

Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչև երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր և առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։

Այստեղ խնդիրը համակարգային է և նոր իրավիճակներում այն պետք է արմատական վերափոխումների ենթարկվի։

Արցախում առաջիկայում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սպասվում, որի աշխատանքները դեռ տարեսկզբին են մեկնարկել, սակայն այդ փոփոխությունները, չնայած մի քանի առանցքային վերանայումներ են ենթադրում, սակայն գլխավոր սպառնալիքների դիմակայման, չեզոքացման և ռիսկերի կառավարման խնդիրը չեն լուծում։

ՀՀ-ում 2018-ին սկիզբ դրված Արցախի օտարման գործընթացը, 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները ու ՀՀ իշխանությունների՝ ԼՂ հակամարտության հարցում ունեցած դիրքորոշումն Արցախին ստիպում է ամբողջությամբ վերանայել ներքին քաղաքականությունից, տնտեսությունից մինչև պետական համակարգում եղած ստատուս քվոն և անցնել ճգնաժամային կառավարման։

Սա ենթադրում է և՛ համակարգային, և՛ գաղափարական, և՛ գլխավոր դերակատարների ռադիկալ փոփոխություն։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից