Նիկոլը ոտնահարեց ՌԴ շահը. Պուտինը կարող է ընդունել Էրդողանի վտանգավոր առաջարկը. Գառնիկ Իսագուլյան

Էրդողանը Պուտինին կարող է վտանգավոր առաջարկ անել Հայաստանի վերաբերյալ՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։ «Փաստինֆո»-ի եթերում նման կարծիք է հայտնել «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«ՀՀ-ն արևմուտքի հետ խաղեր է տալիս, իսկ Փաշինյանը Ալիևի հետ բանավոր բաներ է պայմանավորվում՝ անտեսելով Պուտինին, արի ՀՀ-ի մասով ինձ, որոշակի զիջումների գնա, ես քեզ խոստանում եմ առաջիկա երեք տարում հարավային ճակատ չբացեմ։ Այսպիսի առաջարկ Էրդողանը կարող է անել Պուտինին», – ասել է Իսագուլյանը՝ ավելացնելով, որ ՀՀ-ն ոտնահարել է ՌԴ շահը, չի բացառվում, որ այն ընդունվի, առավել ևս Պուտինն Էրդողանին համարում է իր խոսքի տեր մարդ։

Նրա խոսքով, Փաշինյանն ուզում է հանձնել Սյունիքն էլ, Բերձորն էլ, ինչն անել նրան թույլ չեն տալիս ռուսները։ «Ստացվում է ռուսները պահում են մեր շահը, իսկ մենք ազերիների հետ ինչ- որ բանավոր պայմանավորվածություններով փորձում ենք ծախել մեր շահերը և դրա մեջ, ցավոք, ընդգրկված են բարձրագույն իշխանության ներկայացուցիչներ՝ եւ ՀՀ-ից և Արցախից», – ասել է Իսագուլյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի մի քանի այլ ուշագրավ հայտարարությունների, և թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։