2 տարի ՀՀ Ազգային Ժողովի ընդդիմության ղեկավարը միշտ էլ Փաշինյանի կլանի անբաժան մասն է կազմել․ Հայկ Կիսեբլյան

2 տարի ՀՀ Ազգային Ժողովի ընդդիմության ղեկավարը, իսկ իրականում միշտ էլ Փաշինյանի կլանի անբաժան մասը կազմած ու կազմող, հատուկ հանձնարարություններով դրածո Է Մարուքյանը, լռեց, երբ ՀՀ Բանակում թույլատրեցին բջջայիններ կրել, լռեց, երբ Հայաստանը Հորդանանից գնում էր, ժանգոտած ու հին հակաօդային պաշտպանության համալիրներ, եղավ ապիկար ընդդիմություն, ի պաշտոնե ունենալով լծակներ և լինելով ԱԺ-ում։ Նա էր հայտարարում`

«Մենք այսօր այնքան կանք, որ Ադրբեջանի 5 կրակոցին 500 կրակոցով ենք պատասխանում», որ մենք «պռոբլեմ չունենք»։

Փափուկ բարձ էր դնում ժողջանի գլխի տակ, թմրեցնում զգոնությունը, որը հասցրեց 2020-ի խայտառակ պատերազմին ու պարտությանը։

Անցավ ևս 2 տարի։ Հայաստանն այս 2 տարում ևս չգնեց ժամանակակից ՀՕՊ և ոչ էլ արգելեց հեռախոս կրելը։

Իսկ այսօր նույն Է Մարուքյանը խորհրդարանից դուրս գործող ընդդիմադիրների «խոսելն» է սահմանային լարվածության մեղավոր դարձնում։

 

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից